Դեկտեմբերի 28-ին, ժամը 20։44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ ընկել ձորը։
Փրկարարները հայտնաբերել են Կարապետ Յ․-ի և Ահարոն Խ․-ի դիերը։
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։