Հիմնանորոգվել է Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի ամբողջ տարածքը, տանիքն ու բակը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Աշխատանքներն իրականացվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ Կառավարություն-համայնք 30% - 70% համաֆինանսավորմամբ։
Ամբողջովին փոխվել է պոլիկլինիկայի բակը, ցանկապատվել, ասֆալտապատվել և կանաչապատվել է ամբողջ տարածքը, կառուցվել են աստիճանավանդակներ, ավտոկայանատեղի, շտապօգնության մեքենայի շվաքարան:
Ծրագրի արժեքը 43․560.000 ՀՀ դրամ է:
Պոլիկլինիկայում շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռ անցյալ տարի: Կրկին Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում բուժհաստատության առաջին հարկում կառուցվել է թվային հետազոտության սենյակ, կապիտալ վերանորոգվել են շենքի սանհանգույցները»,- գրել է մարզպետը: