Արամն ու Իրինան պատերազմից հետո Դադիվանքում պսակադրված առաջին զույգն են: Անկեղծանում են՝ որոշել էին Շուշիում ամուսնանալ: Ռազմական գործողություններն ու հանգամանքներն ստիպեցին պսակադրվել Դադիվանքում:
Դադիվանքում Արամի և Իրինիայի պսակադրությունը տեղի է ունեցել խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի աջակցությամբ: Հարսնացուն չի թաքցնում՝ սկզբից կասկածում էր, որ անվտանգ կլինի:
Հարսանյաց ծեսին մասնակցել է հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքով՝ վանքը խաղաղապահների պաշտպանության տակ է: Այստեղ կրկին մատուցվում է պատարագ:
Նորապսակների քավորի պարտականությունը քարվաճառցի Սերոբ Նալթակյանն է ստանձնել: Կրկնակի ուրախ է, որ հերթական հայկական ընտանիքն ստեղծվում է հենց Դադիվանքում:
Ըստ եռակողմ համաձայնագրի՝ Քարվաճառը նոյեմբերի 25-ից անցել է հակառակորդի վերահսկողության տակ: