Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն օրեր առաջ ստուգայցի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանի համալիրում գործող «Էյ Դի Էֆ շոփս» ՓԲ ընկերությունում (անմաքս առևտրի խանութներ) արձանագրված COVID-անվտանգության կանոնների խախտումները շտկելու հանձնարարական էին տվել։
Տնտեսվարողը գրությամբ տեսչական մարմնին տեղեկացրել է դրանց վերացման մասին։
Ընկերությունում արձանագրված կոպիտ խախտումներից էին` առանց մակնշման ախտահանիչների առկայությունը, ախտահանման գրանցամատյանի և կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատուի բացակայությունը։