Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ Կարեն Առուստամյանին ընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում:
Քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, կողմ է քվեարկել 103, դեմ՝ 1 պատգամավոր:
Նշենք՝ դեկտեմբերի 10-ին Կարեն Առուստամյանը չէր ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Կողմ էր քվեարկել 79, դեմ՝ 3 պատգամավոր, մինչդեռ ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր նվազագույնը 80 ձայն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստում Առուստամյանի թեկնածությունը ներկայացրել էր երկրորդ անգամ: