Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը պատասխանել է նաև նոյեմբերի 15-ի՝ իր հայտարարությանը վերաբերող հարցերին: Պնդում է, որ դա եղել է ապաքաղաքականացման, ոչ թե քաղաքական կոչ դատավորներին:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կոչով դիմել էր դատավորներին` հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից։
Վարդազարյանի ուղերձում ասվում էր՝ հիմա է վերջնական տրվելու հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ:
Նա մանրամասն պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ այդ օրը այդքան աղմուկ բարձրացրած իր հայտարարությամբ:
Դիտարկմանը, թե պատգամավոր Արման Բաբաջանյանը դատական համակարգին մեղադրել է պետական հեղաշրջման փորձին աջակցելու համար, Վարդազարյանն արձագանքել է.
«Պետական հեղաշրջմանն աջակցելը հանցագործություն է, և եթե պատգամավորը վստահ է, որ նման բան կա, պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնի»: