2020թ. դեկտեմբերի 29-ին ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Վերջիններս ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները և հրատապ լուծումներ պահանջող հարցերը՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ:
Միքայել Հայրիյանը նշել է, որ առողջապահական համակարգի բոլոր պատասխանատուների առաջնային խնդիրը պետք է լինի մատչելի ու որակյալ բուժօգնության կազմակերպումը և բուժհիմնարկների միջոցով ապահովումը, որի իրագործման համար ջանք ու եռանդ չպետք է խնայվի:
Միաժամանակ քննարկվել են բնակչության բժշկական օգնության և սպասարկման, դեղորայքային քաղաքականության, ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման, մասնագետների վերապատրաստման, վիճակագրության վարման ու արտամարմնային բեղմնավորման ծրագրի օրենսդրական դաշտի բարելավման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև COVID-19 վիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Ամփոփիչ խոսքում Միքայել Հայրիյանը հավաստիացրել է, որ առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման գործում ակնկալվում է նաև Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի, խաղաղապահ առաքելությամբ հանդես եկող Ռուսաստանի Դաշնության և միջազգային գործընկերների գործուն աջակցությունը: