ԱԺ արտահերթ նիստի ավարտին խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ քիչ հետո տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում «Իմ քայլը» խմբակցության առաջարկությամբ ևս մեկ արտահերթ նիստ հրավիրելու հարցն է:
ԱԺ նախագահը նշեց, որ նիստը կմեկնարկի առաջիկա մեկ ժամում: Արտահերթում տեղի են ունենալու երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումները: