Ամանորին ընդառաջ ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտի թիվ 2 և թիվ 12 միջնակարգ դպրոցներում՝ աշակերտներին հանձնելով դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, ինչպես նաև քաղցրավենիքով տոպրակներ: Այս մասին հայտնում է
ՌԴ ՊՆ-ն:
Յուրաքանչյուր ուսապարկ պարունակել է գրիչներ, գունավոր մատիտներ, նկարչական ալբոմներ, տետրեր, մարկերներ, նոթատետրեր և օրագրեր: Ռուս խաղաղապահները երեխաներին են փոխանցել նաև ամանորյա մաղթանքներով և շնորհավորանքներով բացիկներ:
Ռուս խաղաղապահներն արդեն իսկ նման մարդասիրական ակցիաներ իրականացրել են Լեռնային Ղարաբաղի մի քանի դպրոցներում: