ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաղթահարել է 740 մլրդ դոլար արժողությամբ երկրի պաշտպանության բյուջեի վրա նախագահ Դոնալդ Թրամփի կիրառած վետոն: Փաթեթը նախատեսում էր նաև նոր պատժամիջոցներ ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո էր կիրառել Կոնգրեսի երկու պալատների հավանությանն արժանացած երկրի պաշտպանության բյուջեի օրինագծի վրա: Այն հաղթահարելու համար Ներկայացուցիչների պալատին անհրաժեշտ էր ստանալ կոնգրեսականների 2/3-ի հավանությունը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 322 կոնգրեսական, մինչդեռ անհրաժեշտ էր 290 ձայն, դեմ են հանդես եկել 87-ը:
Նույն քվեարկությունն անհրաժեշտ է անցկացնել նաև Սենատում, որտեղ, սակայն, մեծամասնություն են կազմում հանրապետականները: