ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ 2021-ին աշխարհը կբախվի նոր մարտարհավերների, այդ թվում՝ կապված կորոնավիրուսի հետ: Այս մասին նա հայտարարել է Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է РИА Новости-ն:
Գեբրեյեսուսի խոսքով՝ հաջորդ տարում սպասվում են նոր խնդիրներ, օրինակ՝ COVID-19-ի նոր տեսակներ: Բացի այդ, ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր հոգնել են համավարակից:
ԱՀԿ ղեկավարը նաև կոչ է արել համաճարակի մասին տեղեկություններով կիսվել ՄԱԿ-ի և մյուս երկրների հետ: