ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես է եկել իր տարեվերջյան ուղերձով՝ նշելով, որ «2020-ը փորձությունների, ողբերգությունների և արցունքների տարի էր» և կոչ է արել 2021-ը դարձնել «ապաքինման տարի»:
«COVID-19-ը փոխել է մեր կյանքը և աշխարհն ընկղմել տառապանքի ու վշտի մեջ: Այնքան շատ սիրելիներ ենք կորցրել. համավարակը մոլեգնում է՝ առաջացնելով հիվանդությունների և մահերի նոր ալիք: Աճում են աղքատությունը, անհավասարությունն ու սովը: Անհետանում են աշխատանքները, իսկ պարտքերն ավելանում են: Երեխաները պայքարում են: Աճում են ընտանեկան բռնությունները, անվտանգություն չկա ոչ մի տեղ»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Գուտերեշը նշել է, որ Նոր տարվան ընդառաջ մարդիկ հույսի նշույլներ են տեսնում, օգնության ձեռք են մեկնում հարևանին, օտարին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հավաստմամբ՝ եթե բոլորը միասնաբար ու համերաշխ աշխատեն, ապա հույսի նշույլները կտարածվեն ամբողջ աշխարհով մեկ: