Մոսկվայի դատարանն այսօր 15 տարվա ազատազրկման է դատապարտել Интер РАО ընկերության նախկին գլխավոր մենեջեր Կարինա Ցուրկանին՝ նրան մեղավոր ճանաչելով Մոլդովայի օգտին լրտեսության համար՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Ցուրկանի մոտից առգրավվել է ավելի քան 656 մլն ռուբլի, սկավառակներ, նոութբուքներ: Վերջին երկուսը փոխանցվել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը:
Մեղադրող կողմը պահանջել էր Կարինա Ցուրկանին դատապարտել խիստ ռեժիմի 18 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրող կողմի՝ Ցուրկանը Մոլդովայի հատուկ ծառայություններին է փոխանցել Ռուսաստանից Ուկրաինայի տարածք էլեկտրաէներգիայի մատակարարման, կանխատեսելի ծավալների ու հզորության մասին տեղեկություններ:
Ցուրկանի փաստաբանները մտադիր են բողոքարկել դատավճիռը: