ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան բարձր է գնահատել ՄԻՊ գործունեությունը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան՝ (APT, կենտրոնակայանը` ք. Ժնև)` հեղինակավոր միջազգային համաշխարհային կառույց, այս տարվա արդյունքներով՝ Քովիդ-19-ի պայմաններում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը փակ հաստատություններում` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ (NPM), աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցող հաստատությունների թվին է դասել:
Շնորհակալություն եմ հայտնում խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) մեր գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար: Շնորհավորում եմ մեր թիմին աշխատանքային այս արդյունքների համար, չնայած այս տարվա աշխատանքի ծանր պայմաններին ու մարտահրավերներին»,- գրել է Թաթոյանը: