Դեկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Բիբիթալիի Ուրազաևին՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման մեջ ունեցած ներդրման համար և հաջողություններ մաղթել իր հետագա գործունեության մեջ: