Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Կողմ քվեարկեց 77 պատգամավոր:
Նախագիծը ներկայացնելիս վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ առաջարկվում է սահմանել, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը 2021 թվականի համար չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսը:
Վաչե Քալաշյանի խոսքով՝ չնայած 2020 թվականից նվազագույն աշխատավարձը բարձրացել է, սակայն թե՛ 2020 թվականին, թե՛ 2021-ին «Բյուջեի մասին» օրենքով չի նախատեսվում բազային աշխատավարձի բարձրացում: Այսինքն՝ օրենքով գործող իրավակարգավորումը, որ բազային աշխատավարձը չի կարող ցածր լինել, քան նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը, չի համապատասխանում այսօրվա իրողություններին:
«Որպեսզի համապատասխանեցնենք «Բյուջեի մասին» և «Վարձատրության մասին» օրենքները, այս փոփոխությունն է առաջարկվում»,- նշեց Քալաշյանը: