Թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծած պատերազմը համընկավ Վարագա Սուրբ խաչի տոնի հետ: Պատերազմն սկսվելուց ուղիղ երեք ամիս անց Տավուշի մարզի Նոր Վարագավանք եկեղեցում տեղի է ունեցել անմահ հերոսների հիշատակի արարողություն, որին մասնակցել են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզից զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ ու հարազատներ և հյուրեր հանրապետության տարբեր մարզերից։ Հիշատակի միջոցառումը կազմակերպվել էր Համազգային երիտասարդական նախաձեռնության անդամ երիտասարդների կողմից։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը և Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը երեկոյան ժամերգությունից հետո հոգեհանգստյան կարգ եմ անցկացրել։ Զոհված զինծառայողների հարազատների մասնակցությամբ խորհրդանշական ծառատունկ է իրականացվել․ ծառերն հետագայում կտեղափոխվեն պատերազմում հերոսաբար ընկած հայորդիների հիշատակի հավերժացման վայրեր։ Միջոցառման վերջում ուխտավորները լուսային օդապարուկների միջոցով իրենց սրտի լույսն ու ջերմությունն են ուղարկել երկինք։