Դեկտեմբերի 29-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդես, որը կգործի մինչև 2021-ի հունվարի 6-ը:
Ներկայացվել է 100 լուսանկար՝ յուրաքանչյուրի արժեքը 20 հազար դրամ, հավաքված հասույթը տրամադրվելու է պատերազմի ժամանակ զոհված 4-5 ազատամարտիկի՝ ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին:
5 տարի առաջ դեկտեմբերի 29-ին Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն էր Խաչիկ Եղոյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը: Նախագծի շրջանակում նկարել էին հայկական 100 եկեղեցու դուռ՝ Արևմտյան Հայաստանում, Ջավախքում Հայաստանում և Արցախում: