Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման և կանխարգելման նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ն ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև նմուշառման գործընթաց՝ ժամը 10:00-12:00-ը:
Գործընթացն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված կարգով: