Այսօր Խորվաթիայում հզոր երկրաշարժ է գրանցվել: 6.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Զագրեբի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է ABC News-ը:
Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել մայրաքաղաքից 46 կմ հարավ-արևելք: Նախնական տեղեկությունների համաձայն՝ բնական աղետի հետևանքով կան տուժածներ ու ավերածություններ:
Նույն տեղանքում երկրաշարժ էր գրանցվել նաև երկուշաբթի օրը: Նախօրեի ցնցումների ուժգնությունը 5.2 մագնիտուդ է եղել: