Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ամփոփել է իր համակարգման ներքո գտնվող մի շարք ոլորտներում տարվա ընթացքում տարված աշխատանքները, որոնք ներկայացրել է Ֆեյսբուքի էջում:
«Մենք ապրում ենք մեր պատմության և պետականության համար դժվարին և շատ պատասխանատու ժամանակահատվածում և այս արհավիրքից դուրս գալու, մեր տարածաշրջանում սպասվող մարտահրավերներին դիմակայելու համար ունենք մեկ ճանապարհ և այդ ճանապարհը օրնիբուն, քրտնաջան և համառ աշխատանքն է՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման և հայ ժողովրդի անվտանգության ապահովման։ Պետք է գիտակցենք, որ հակառակ դեպքում մենք մեր սերունդներին կժառանգենք վտանգներով լի, ապագայի նկատմամբ հավատի բացակայությամբ և իր մայրամուտին մոտ պետություն։ Պետք է հասկանանք մի պարզ բան, որ աշխարհը չի պտտվում Հայաստանի շուրջ և մենք պետք է հարաբերվենք արտաքին աշխարհի հետ, որի արդյունքը պետք է լինի ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ձեռքբերումը։ Իսկ այս ամենին հասնելու համար առաջին հերթին հարկավոր է մրցունակ և շարունակական կրթություն, որտեղ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԻ ՁԵՎԻՆ։
Ստորև կներկայացնեմ 2020 թվականին իրականացված և 2021 թվականին պլանավորվող աշխատանքները։ Գուցե որոշ դեպքերում ներկայացված կլինեն աշխատանքներ, որոնք առաջին հայացքից կթվան ազդեցություն չունեցող Երևանի քաղաքային միջավայրում առկա խնդիրների ամբողջական լուծման համար, այնուամենայնիվ հավաստիացնում եմ, որ դրանք հնարավորություն են տալու իրականացնել արդյունավետ կառավարում և հասնել դրված նպատակների իրագործմանը։
2020թ․ լուսավորություն․
1. ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ձեռք է բերվել և փոխարինվել 3092 հատ էներգախնայող (LED) և եվրոպական ստանդարտներին համապատասխան լուսատուներ։ Լուսատուների փոխարինումը իրականացվել է Նուբարաշեն և Դավթաշեն վարչական շրջաններում ամբողջությամբ, Լենինգրադյան, Հասրաթյան, Շիրազի, Ֆուչիկի, Հակոբ Հակոբյան, Կիևյան, Հալաբյան, Գայի, Արմենակյան, Գ․Հովսեփյան,Կողբացի, Զաքյան, Ռուբինյանց փողոցներում։
2. ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում առավել վտանգավոր 98 հետիոտնային անցումները լուսավորվել են համապատասխան լուսատուներով։
3. Վերոնշյալ ծրագրերից բացի իրականացվել է նաև 4003 էներգախնայող լուսատուներով փոխարինում տարբեր վարչական շրջաններում և մի շարք բակերում։
4. ՎԶԵԲ-ի (EBRD) և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ մեկնարկել է Երևանում 28 փողոցների էներգախնայող լուսատուներով փոխարինման և հաղորդալարերը ստորգետնյա խողովակներով անցկացնելու ծրագիրը։ Մեկնարկը տրվել է Թումանյան փողոցից, որտեղ և իհայտ են եկել խնդիրներ ստորգետնյա այլ հաղորդակցությունների առկայության պատճառով, որոնք նախօրոք հայտնի չեն եղել և որի պատճառով անհրաժեշտություն է առջացել իրականացնել նախագծերի փոփոխություն, ինչպես նաև կապալառու կազմակերպության կողմից ձեռք է բերվել սկանավորման սարք, որը հնարավորություն կտա հաջորդ 27 փողոցներում խուսափել նմանատիպ խնդիրներից։
Հայցում եմ բոլորի այն քաղաքացիների ներողամտությունը, ովքեր այս աշխատանքների իրականացման փուլում բախվել են անհարմարությունների։
5. Երևան համայնքի լուսավորությունը սպասարկող <<ԵՐՔԱՂԼՈՒՅՍ>> ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 33%-ով:
6. Աշխատանքները արդյունավետ և անվտանգ կազմակերպելու համար ձեռք է բերվել 4 նոր Mercedes-Benz մարդատար-բեռնատար ավտոմեքենաներ։
7. Երևան քաղաքը սպասրկող յուրաքանչյուր 4 տեղամասերի համար ձեռք է բերվել Reno Logan մակնիշի ավտոմեքենա։
8. Իրականացվել է մաշված և շահագործման համար ոչ պիտանի 12 ավտոմեքենաների գույքագրում և գնահատում դրանք օտարելու նպատակով։ Վերոնշյալ ավտոմեքենաների արտադրության տարեթիվը 1982-1990թ․(38-30 տարվա շահագործման)։
2021թ․ լուսավորություն
1. ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 1970 էներգախնայող (LED) լուսատուներ և իրականացնել փոխարինում Հաղթանակ թաղամասի գլխավոր փողոցը, Դավիթ Բեկ, Թբիլիսյան, Առաքելյան, Էստոնական, Բաշինջաղյան, Մարգարյան, Շինարարներ, Աբելյան, Մազմանյան,Բեկնազարյան փողոցներում և Աշտարակի խճուղիում։
2. ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում նաև նախատեսվում է իրականացնել էներգախնայող լուսատուների փոխարինում ամբողջ Շենգավիթ վարչական շրջանում։
3. Նախատեսվում է ավարտել 2020թ․-ին սկսված 28 փողոցների լուսավորություն ծրագիրը։
4. Կազմակերպության գործունեությունը անվտանգ և արդյունավետ կազմակերպելու համար ձեռք բերել ամբարձիչ ավտոմեքենա։
5. Կառուցել ավտոմեքենաների կայանման և ընթացիկ սպասարկման համար կայանատեղի։
6. Իրականացնել օգտագործված ԴՆատ լուսատուների պահեստավորում հատուկ արկղերի մեջ։
7. Նախատեսվում է լուսատուների կառավարման նոր համակարգի ներդնում։
8. Նախատեսվում է Երևան քաղաքում տեղակայված հենասյուների և լուսատուների GIS քարտեզի ստեղծում։
Այսպիսով, ունենալով հստակ նպատակներ շարունակելու ենք կյանքի կոչել մեր քայլերը, կառուցելով ամուր քաղաք և հզոր հայրենիք»։