Այսօր տեղի է ունեցել ևս մեկ հարձակում ժողովրդավարության դեմ, որովհետև հարձակվել են մի շարք պատգամավորների, նաև խուլիգանական դրսևորումներով հարձակվել են Սիսակ Գաբրիելյանի վրա, խորհրդարանում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ իշխող խմբակցության պատգամավորների դեմ հարձակումները որևէ աղերս չունեն ժողովրդավարության և ժողովրդավարական պայքարի, պառլամենտարիզմի հետ:
«Եթե բան ունեք ասելու, եկեք ԱԺ հարգելի խորհրդարանական գործընկերներ, օգտագործեք ամբիոնը, ուզում եք շեղվեք օրակարգից, ուզում եք՝ մի՛ շեղվեք, բայց աշխատեք այստեղ»,- նշեց Վարդանյանը: