ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման իրենց առաջարկի վերաբերյալ ընդդիմադիր գործընկերների տեսակետներին:
«Ստեղծվել է մի աբսուրդային իրավիճակ: Ընդդիմությունը գալիս ու ասում է, որ իշխանությունը շատ վատն է և օր առաջ պետք է հեռանա: Իշխանությունն ասում է՝ շատ լավ, եկեք անենք արտահերթ ընտրություններ: Եվ ոչ մի պատասխան: Միակ պատըասխանը, որ կարելի էր լսել, պարոն Մարուքյանի պատասխանն էր, որ բարդություններ կարող են լինել ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Շատ լավ, եկեք քննարկենք այդ բարդություններն ու լուծենք դրանք: Բայց ի վերջո, ԱԺ խմբակցությունների մոտ պետք է լինի կոնսենսուս, որ իշխանության ձևավորման միակ լեգիտիմ աղբյուրը ժողովրդի քվե՞ն է, թե՞ ոչ»,- նշեց Ռուբինյանը:
Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումը տարօրինակ է իր համար, քանի որ պետք է քննարկվեր զինծառայողների կյանքին ու անվտանգությանն առնչվող նախագիծ, բայց քննարկվեց ամեն ինչ, բացի դրանից: