ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը մերժել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով պատվաստվելու Մոսկվայի առաջարկը` գրում է INTERFAX-ը:
«Դեսպան Սալիվանը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը պատվաստանյութի առաջարկի համար, բայց չի ցանկանում ստանալ Sputnik-V-ի պատվաստանյութը, որը նախատեսված էր ՌԴ քաղաքացու համար:
Մենք ուրախ ենք, որ ամերիկյան երկու պատվաստանյութ արդեն հաստատվել և օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում»,- գրել է ամերիկյան դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Ռեբեկա Ռոսը:
Միաժամանակ դեսպան Սալիվանը Մոսկվային առաջարկել է որպես Ամանորի նվեր, ազատ արձակել ԱՄՆ քաղաքացիներ Փոլ Ուիլանին և Թրևոր Ռիդին: