Սիրիայի Այն Իսա շրջանում իրավիճակը կայունացնելու համար տարածք են ժամանել Ռուսաստանի ռազմական ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ներկայացնելով Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետի տեղակալի խոսքը:
«Ավելի վաղ թուրքական կողմի հետ բանակցություններում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռուս-սիրիական համատեղ դիրքեր տեղակայելու մասին», - ասել է փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը:
Նա նաև նշել է, որ Իդլիբի դեէսկալացիոն գոտում էլ հարձակում է իրականացրել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման 21 զինյալ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերը ոչնչացրել են Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի 15 զինյալի, որոնք համագործակցում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» հետ: