Դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ծննդյան օրը Նեշվիլ քաղաքի կենտրոնում պայթյուն իրականացնող համարվող տղամարդը, մահացել է իր իսկ կատարած հանցանքի ժամանակ, հայտնում է CNN-ը:
Քննիչներին ԴՆԹ-ի և այլ ապացույցների միջոցով հաջողվել է պարզել, որ հանցագործը Էնթոնի Քուին Ուորներն է, որն ամենայն հավանականությամբ, գործել է միայնակ: Առայժմ չի հաջողվել պարզել հանցագործության դրդապատճառը: Պայթյունից երեք մարդ է վիրավորվել: Նրանք հոսպիտալացվել են, վնասել են նաև տասնյակ շենքեր:
Թենեսիի հանրապետական նահանգապետ Բիլ Լին ԱՄՆ նախագահ Թրամփին խնդրել է պայթյունի հետ կապված արտակարգ դրություն հայտարարել նահանգում: