ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի արտահերթ նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց պատգամավոր ընտրված և լիազորություններն ու մանդատը վայր դրած պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի և Երջանիկ Հակոբյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները:
Ըստ այդմ՝ մանդատները տրվում են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Կարեն Գրիգորյանին, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին և «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Ասլանյանին:
Կարեն Գրիգորյանը, Վանիկ Օհանյանը և Հակոբ Ասլանյանը ԱԺ ամբիոնից երդվեցին: