ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններն:
«Ուզում եմ իմանալ՝ քանի հոգի է այս դահլիճից գնացել Սյունիք, այդ նույն տարածքները տեսել, խոսել, հանդիպել սահմանապահների հետ, հասկացել իրավիճակը: Եթե գնացել եք, շատ լավ է: Առաջարկություն եմ ներկայացրել, որ փոխանակ նստելու, խոսելու, այստեղից ինչ-որ եզրակացություններ անելու, թե Մեղրին են տալիս, Շուռնուխն են տալիս, եկեք դիտարկող աշխատանքային խումբ ստեղծենք, դիտարկման համար, ներկայացրեք բոլոր ֆրակցիաներից ձեր ներկայացուցիչներին, համապատասխան պետական կառավարման օղակներից մարդիկ գնան Սյունիք, տեսնենք՝ ինչ են անում, ոնց են անում:
Եթե այդպիսի տիեզերական մտքեր կան, որ մինչև հմա որևէ մեկի ուղեղում չեն եղել, թե ինչպես պետք է այդ սահմանազատումն անենք, նոր առաջարկություններ կլինեն, նոր գաղափարներ կլինեն, խնդրեմ: Եթե կարող ենք ավտոմատով սահմանը պահել և ասել, որ ադրբեջանցին պետք է 50 մետրից, 50 կմ-ից ներս չթափանցի, եկեք գնանք, պահենք, ես էլ ձեզ հետ»,- նշեց Խաչատրյանը: