Շատերը տեսել են, որ ինչ-որ խուլիգանական ոհմակ՝ մոտ 10-15 հոգի, առավոտյան հարձակվել են ինձ վրա, սակայն իրենց մոտ չի ստացվել և չի ստացվելու: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Ձեր նման խուլիգանները ՀՀ քաղաքական օրակարգում տեղ չունեն ու չեն էլ կարող ունենալ: Ես ձեզ ևս մեկ անգամ հորդորում եմ՝ հեռո՛ւ մնացեք: Եթե ուզում եք խոսել, ես խոսել գիտեմ, կարող եմ ձեզ հետ խոսել, ինչը և առաջարկում էի մոտ 5 րոպե, երբ մեքենաս փակել էիք: Ասում էի՝ ես փախնող չեմ, չեմ փախնի, բացեք պարզապես ճանապարհը, մեքենաներին տեղ տամ, իջնեմ, խոսեմ: Դուք ձեզ դրսևորեցիք խուլիգանի պես»,- ասաց Գաբրիելյանը՝ նշելով, որ այդ արարքը հանցագործություն, խուլիգանություն, և կարծում է՝ նրանք ստացել են համապատասխան արձագանք:
«Տեսնում են՝ չկա աջակցություն և փորձում են հիմա էլ խմբերով շրջել և «Իմ քայլի» մենակ պատգամավորի գտնել ու ինչ-որ գործողություններ անել: Դա էլ չի հաջողվելու, և օրենքի ամբողջ խստությամբ պատասխան են ստանալու»,- ընդգծեց Գաբրիելյանը: