Դեկտեմբերի 29-ից կսկսվի Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվելիք 20 000 դրամ աջակցության վճարման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել «Հայփոստի» կամ «Արցախփոստի» ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։
Նշվում է, որ ծրագրի շահառու են հանդիսանում Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։
Միջոցառումը ֆինանսավորվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների՝ դեկտեմբեր ամսվա պարգևավճարների և աշխատավարձի հավելավճարների համար նախատեսված գումարներից։