ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունները հաշվի առնելով կարծիք հայտնեց՝ իշխանությունները չեն կարող կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ:
«Դուք չեք կարող դուրս գալ քարոզարշավի և որևէ մեկի անվտանգությունը չի կարող ապահովվել, այդ թվում՝ չի բացառվում նաև մեր անվտանգությունը: Այնպես չի, որ ասում եմ միայն ձեր անվտանգությունը»,- ասաց Մարուքյանը:
ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավարը նաև շեշտեց. «Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում և զսպվածության կոչ անում»: