ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գայանե Մարկոսյանին Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գայանե Մարկոսյանին 2021 թվականի փետրվարի 3-ից ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: