2020 բասկետբոլային շոուն՝ Բոլոր Աստղերի խաղը կայացավ: Բացի բուն խաղից, որտեղ մրցեցին Ա լիգայի լավագույն հայ բասկետբոլիստներն ընդդեմ Միացյալ Նահանգների լավագույն խաղացողների դեմ, անցկացվեց նաև դանքերի ու 3 միավորանոց նետումների մրցույթ: 3 միավորանոց նետումների ժամանակ հաղթող ճանաչվեց «Վահագնի Սիթի» ու Հայաստանի հավաքականի կենտրոնական Ալբերտ Թադևոսյանը:
Դանքերի մրցույթը բաղկացած էր 2 փուլից: 8 մասնակցից եզրափակիչ անցան «Ուրարտու»-ից՝ Դանիիլ Գևորգյանն ու «Վահագնի»-ից՝ Ջեյսոն Ուոթսը: Իսկ նրանց պայքարում անգնահատելի շքեղ էր Ուոթսի Դանքերը: Ժյուրիի բոլոր անդամները տվեցին ամենաբարձր գնահատակը ու հաղթանակը կրկին «Վահագնի Սիթիի» խաղացողին էր:
Բուն խաղում առաջին երկու քառորդում առավելությունը Հայաստանի թիմի կողմն էր: Սակայն երրորդ ու չորրորդ քառորդներում ֆենոմենալ բասկետբոլ ցուցադրեց «Վահագնի Սիթիի» խաղարկող Դարիուս Կլարկն ու հենց նրա խաղն օգնեց վերջնարդյունքում Միացյալ Նահանգների թիմին հաղթանակ կորզել:
Խաղի լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց հենց Կլարկը: Կլարկը խոսեց ստացած մրցանակի ու Հայկական բասկետբոլի մասին.
Նախ նշեմ, որ սա իմ առաջին էմվիփին էր՝ ամբողջ կարիերայի ընթացքում: Այդ կապակցությամբ շատ ուրախ եմ: Ինչ վերաբերում է հայկական բասկետբոլին: Ես մի քանի տարի այստեղ խաղացել եմ ու ակնհայտ է հայկական բասկետբոլի աճը:
Հայկական բասկետբոլի աճը նկատում է Հայաստանի հավաքականի անդամ Ալբերտ Թադևոսյանը.
Ինձ դուր է գալիս հետևել, թե ինչպես է հայկական բասկետբոլը տարեցտարի աճ գրանցում:Նախորդ առաջնության ավարտին խանգարեց քովիդը, իսկ այս տարի թիմերն ուժեղացել ու ու կա մրցակցություն: Շատ է ուրախացնում այն փաստը, որ տարբեր երկրներից հայ խաղացողներ են վերադառնում Հայաստան:
Այսքանով, թերևս եզրափակվեց բասկետբոլային 2020-ը: 2021 թ-ը խոստանում է աելի ուժեղ ու հետաքրքիր լինել: