Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահ Ռոբերտ Կատայանին և Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային գործարար կենտրոնի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանին:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և իրենց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ՊՆ 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահին են հանձնել շնորհակալագիր, որով երախտագիտություն են հայտնում Ռուբեն Վարդազարյանին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում զինծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողների, այլ ռազմական ուժերի և կազմավորումներին առնչվող արդարադատության իրականացման ընթացքում ծագած իրավական հարցերի լուծման հարցում արդյունավետ փոխգործակցության համար:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել անսպասելի, բայց պատվաբեր գնահատանքի արժանանալու համար և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ռուս գործընկերների հետ շարունակել աշխատել գործընկերային արդյունավետ և ջերմ մթնոլորտում: Երկուստեք կարևորվել է հետագա համագործակցության խորացումը, նախանշվել են երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները: