Արցախում հաշվառված երեխաների աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող գումարները կարող եք ստանալ վաղվանից՝ դեկտեմբերի 29-ից՝ «Հայփոստի» և «Արցախփոստի» բաժանմունքներում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Անհրաժեշտ է ներկայացնել ծնողի անձնագիրը և երեխայի ծննդյան վկայականը։
Մինչև այդ և գումարը ստանալուց դիմում գրելու կարիք չկա»,- գրել է նախարարը։