ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծի քննարկմանը, ըստ որի՝ մինչև 100 հազար աշխատավարձի դեպքում դրոշմանշային վճարի չափը լինելու է 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազար դրամի դեպքում՝ 3000 դրամ, 200 հազարից մինչև 500 հազար դրամը՝ 5500 դրամ, 500.001 դրամից մինչև 1 միլիոնը՝ 8500 դրամ, 1 միլիոն մեկ դրամը գերազանցելու դեպքում՝ 15 հազար դրամ, Պապոյանը նշեց, որ խնդիր է տեսնում: 201 հազար դրամից մինչև 500 հազար դրամ ստացող մարդիկ վճարում են 5500 դրամ:
«Կարծում եմ, որ այստեղ որոշակի խնդիր կա, որովհետև ստացվում է, որ 201 հազար դրամ ստացող քաղաքացին վճարելու է իր ստացած աշխատավարձի 2.7 տոկոսը, այնինչ, օրինակ՝ 1 միլիոն դրամ ստացող քաղաքացին վճարելու է 0.81 տոկոսը: Իսկ մենք գիտենք, որ աշխատավարձային բաշխվածության մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեն 100-200 հազար դրամ ստացող մադրիկ:
Ըստ էության, էս մարդիկ են հիմնական զանգվածը, աշխատավարձնների ամենամեծ, առյուծի բաժինն իրենց մոտ է ընկնում: Ես կուզեի, որ մենք բեռի բաշխվածություն իրականացնեինք: Կուզեի բեռի բաշխվածություն իրականացնեինք և իրականում աշխատող, արարող, ստեղծող ամենամեծ զանգվածի մարդկանց խմբի վրա մեծ տոկոսադրույք չսահմանեինք, ավելի փոքր սահմանեինք: Կարծում եմ, որ պետք է 700 հազար դրամ և ավելի ստացողների բեռը մի փոքր բարձրացնենք, իսկ 200-300 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց վրա, որոնք այդ աշխատավարձով տուն են պահում հազիվ, մենք իրենց համար բեռը իջեցնենք: Մեզ 23 միլիարդ դրամ փող է պետք, այս փողը պետք է բոլորս տանք, բայց այնպես անենք, որ արդարացի լինի»,- ասաց Պապոյանը: