Սա շատ կարևոր նախագիծ է. խորհրդարանում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ, ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Թունյանը հիշեցրեց, որ ի սկզբանե քննարկվում էր քաղաքացիների կողմից 1000+ հիմնադրամին բոլորի համար համահարթ, բոլորի համար նույն չափի գումար վճարելու տարբերակը, ինչն իր կարծիքով մասնագիտորեն ավելի ճիշտ էր, բայց, հաշվի առնելով սոցիալական որոշակի խնդիրները, ընտրվել է այժմյան տարբերակը:
«Անկախ քաղաքական օրակարգերից՝ տնտեսական ու այլ բնույթի հարցերը եկեք օբյեկտիվ քննարկենք ու լուծում գտնեք, որովհետև անկախ նրանից՝ որս ինչ հայացք ունի, տնտեսական խնդիրները բոլորի համար նույնչափ հավասարություն պետք է ունենան»,- նշեց պատգամավորը: