Չինաստանի դատարանը լրագրողին դատապարտել է չորս տարվա ազատազրկման ՝ Ուհանում կորոնավիրուսի բռնկումը լուսաբանելու համար, հայտնում է Reuters-ը:
Չժանգ Չժանը մեղավոր է ճանաչվել թշնամանք և խռովություն հրահրելու համար: Ըստ Reuters-ի, սա մեղադրանքի ստանդարտ ձևակերպում է, որը Չինաստանում հաճախ օգտագործվում է այլախոհների և ակտիվիստների դեմ: Նա ևս մեկ լրագրող է, որը բախվում է կառավարության հետապնդմանը՝ կորոնավիրուսի բռնկումից հետո Ուհանում տեղի ունեցածի մասին հայտնելու համար:
Չժանը, որը նախկինում փաստաբան էր, կալանավորվել է մայիսին և մի քանի ամիս հացադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան: Նրա փաստաբանն ասում է, որ աղջկա առողջությունը վատացել է: Agence France-Presse- ին էլ ասել է, որ պատժի խստության պատճառով Չժանն ընկճվել է, իսկ մայրը դատավճիռը լսելուց հետո բարձրաձայն հեկեկացել է դատարանում: