Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ:
Գործողության ընթացքում խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 300 հա տեղանք, ավելի քան 120 կիլոմետր ճանապարհ և 505 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 12 հազար պայթուցիկ օբյեկտ:
Լեռնային Ղարաբաղի պայթուցիկ օբյեկտներից տարածքն ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ականազերծման բարձր տեմպը պահպանել լեռնային տեղանքում:
Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ վայրում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների կիրառմամբ:
Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության վերականգնումը: