Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ խոչընդոտելով պատգամավորների մուտքը շենք: Նրանք պահանջել են անվստահություն հայտնել վարչապետին:
Ցուցարարները ձվեր են նետել պատգամավորների վրա, ինչը դարձել է քաշքշուկի պատճառ: Ոստիկանությունը հայտնել է, որ ակցիայի մասնակիցներից ութ հոգի բերման է ենթարկվել:
Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են Հանրապետության հրապարակ: Խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին ԱԺ-ում արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Այսօր առավոտյան մի շարք սադրիչներ, ունենալով անձնական շահեր, փակել են ԱԺ մուտքերը և սադրանքներ են գործել մի շարք պատգամավորների մուտք գործելու ժամանակ: Ես դիմում եմ Երևան քաղաքի վարչության պետին ոստիկանության և խնդրում, հորդորում ու պահանջում եմ, որպեսզի շատ արագ Երևան քաղաքում վերականգնվի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների»,- ասել է պատգամավորը: