«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի որոշմամբ՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, օլիմպիական խաղերի կրկնակի, եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի չեմպիոն, Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում, որը հանդիսավոր կերպով հանձնվել է այսօր` Հագաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստի ընթացքում:
ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժ\պ Դավիթ Խիթարյանը և Արմեն Նազարյանը փոխանակվել են հատկանշական նվերներով: Բուհը նվեր է ստացել Արմեն Նազարյանի հեղինակային գիրքը: