Էջմիածնում այսօր հավաքվել էին կաթողիկոսի պաշտպանները, սակայն նրանք, ումից ըստ էության պետք է պատշպանեին վեհափառին Մայր Աթոռի բակ այդպես էլ չգնացին: Համացանցում հայտնված տարատեսակ գրառումներից դատելով, քաղաքացիների մի խումբ նախատեսվում էր ցույց ընդդեմ Գարեգին երկրորդի՝ եկեղեցու գլխավորումից հրաժարվելու պահանջով: Պաշպանողներից էին հայրենիքի փրկության շարժման ղեկավարները, թե ովքեր էին պատարագի ժամանակ ակցիա անելու նախաձեռնության հեղինակները՝ չբացահայտվեց:
Տարեվերջյան Սուրբ պատարագը խոչընդոտելու մտավախություն կար․ օրեր առաջ սոցկայքերով տեղեկություն տարածվեց, որ ինչ-ինչ ուժեր եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի դեմ արշավ են սկսելու հենց պատարագի ժամանակ։ Հնարավոր ոտնձգությունները կանխելու համար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները՝ վարչապետի իրենց թեկնածու Վազգեն Մանուկյանի, քաղաքական, հասարակական տարբեր խմբերի ու քաղաքացիների հետ եկել էին Էջմիածին՝ պաշտպանելու Հայոց Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Արա Զոհրաբյան, փաստաբան. «Փորձեր եղել են, այնպես չի, որ դրանք սին խոսքեր են , որ լուրջ չընդունենք, քանի որ բռնակոչը մեծ տարածում գտավ՝մենք էլ լուրջ ընդունեցինք ու եկանք զորակցելու»։
Աջակիցները նախ հանախմբվեցին Մայրավանքի մոտ, այնուհետև երթով գնացին Գայանե վանք, որտեղ պետք է տեղի ուներար պատարագը։
Ալինա Ղազարյան, փաստաբան. «Հավատավոր ժողովուրդը կանգնած է իր եկեղեցին պաշտպանելու»։
Ոչ Մայր Աթոռի, ոչ էլ Գայանե վանքի գավթում եկեղեցու դեմ կոչեր հնչեցնողներ չերևացին։ Միայն մի կին փորձեց սադրել, բայց շատ արագ հեռացվեց սրբավայրի տարածքից։
Պատարագը սկսելուց րոպեներ առաջ, հոգևոր դասի ու ժողովրդի ուղեկցությամբ Սուրբ Գայանե եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հավաքվածներին, այդ թվում նաև ընդդիմության առաջնորդներին օրհնություն բաշխելով՝ մտավ վանք՝ պատարագին մասնակցելու։ Իսկ դրսում հավաքվածները մնացին տեղերում՝ հնարավոր անկարգությունները կանխելու համար։
Տիգրան Չոբանյան, Հայոց ազգային գվարդիայի հրամանատար. «Փառք Աստծո, չեկան, եթե գային, պետք է ամեն կերպ պաշտպանեինք եկեղեցին ու վեհին։ Վեհափառը՝վեհափառի ինստիտուտը խորհրդանիշն է, անկախ նրանից՝ ինչ մարդ է, դա մեր եկեղեցու խորհրդանիշն է»։
Ղրիմի աշխարհազորայինների հրամանատարը ոչ թե սոցկայքերից է իմացել եկեղեցու դեմ սանձազերծվող արշավի մասին, այլ ընկերներից։ Կարևոր գործերը թողել՝ հասել է Էջմիածին։
Սամվել Մարդոյան, Ղրիմի աշխարհազորայինների հրամանատար. «Եթե այստեղ էսքան մարդ չլիներ, կզանգեի զինակիցներիս՝ 5 ինքնաթիռով կգային»։
Քաղաքացիների հոսքը չէր դադարում, իսկ ներսում տարեվերջյան պատարագն էր՝ խաղաղ ու անվրդով։