Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրաք է տեղափոխել փոքր հեռահարության հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ, մասնավորապես, Իրաք են տեղափոխվել Arash հրթիռներ, որոնք պատկանում են ԻՀՊԿ ցամաքային ուժերին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ԻՀՊԿ-ն կարող է ԱԹՍ-ներից հրթիռային հարվածներ հասցնել ոչ միայն Իրաքի, այլև տարածաշրջանի այլ երկրների ուղղությամբ:
Բացի այդ, վերջերս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Էսմայիլ Քաանիի՝ Իրաք կատարած այցի ժամանակ քննարկվել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար պատասխան գործողություններ իրականացնելու հնարավորությունը։ Գիտնականի սպանության համար իրանական իշխանությունները մեղադրում են Իսրայելին: