Արցախցի կանանց «Արցախի աղ դրածը» արդեն մի քանի ամիս է հայտնի է շուկայում: Ասում են՝ թթվի սիրահարները լավ գիտեն, որ Արցախի թթվի համն ու հոտն ուրիշ է: Այսօր, վարպետորեն համեղ թթուն դնում, փակում, փաթեթեթավորում ու իրենց կյանքի վերջին դժվարություններն են պատմում: Պատերազմի թեժ օրերին՝ տիկին Գայանեի ամուսինը սահմանին, ընտանիքը թիկնքում՝ չէին շտապում հայրենիքը լքել: Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը 5 աղջիկների հետ լքեց հարկադրաբար:
Գայանե Գրիգորյան. «Բարեկամները զանգեցին ասեցին կանանց երեխաներին բերում են»:
Իրենք եկան Երևան, իսկ ամուսնուն վիրավոր բերեցին: Արդեն 2 ամսից ավելի է բժիշկները փորձում են ոտքի կանգնեցնել: Տիկին Գայանեն որոշեց՝ ձեռքերը ծալած նստել չի կարող, ամուսնուն խնամելուն զուգահեռ երևանաբնակներին կհրամցնի արցախյան համն ու հոտը, ուտեստների հարուստ տեսականին:
Գայանե Գրիգորյան. «Իմանալով էկա ստեղ որ և՛ գործ անեմ և՛ ամսուսնուս մասին հոգ տանեմ հետո իրանց խնդրեցի օրը մեջ գամ մի օր աշխատանքի մի օր ամուսնուս մոտ»:
Կասկադյան այս փոքրիկ տաղավարում արցախյան ուտեստներն այնքան պահանջված դարձան, որ «ապագան հիմա է» հասարակական կազմակերպության անդամները որոշեցին հենց նույն տեղում բացել Արցախյան տաքուկ անկյուն: Այդպիսով կընդլայնվի ուտեստների համեղ տեսականին և մեկ տասնայկից ավելի, տեղահանված գործ կունենա:
Գայանե Գրիգորյան. «Ժինգյալով հաց ենք թխում, թթու ենք դնում, փախլավա, գաթա»:
Դավիթ Ավագյան. «Ապագան հիմ է» ՀԿ անդամ. «Սա մեր նախաձեռնություններից հերթականն է, որը միտված է Արցախից ժամանած մարդկանց օգնելով ապահովել աշխատանքով, որը կօգնի իրանց որոշակի հարցեր լուծել»:
Կանայք ասում են այս դժվար օրերին իրեց ուժ տվողը, ոտքի վրա պահողը նաև հավատարիմ հաճախորդներն են:
Զարինե Հովսեփյան. «Բոլորը գալիս են շնորհակալություն են ասում ու մենք դրանից ավելի ենք ոգևորվում ենք ու ավելի լավն ենք սարքում»:
Ինչպես Արցախի շատ սրճարան-ռեստորաններում, այնպես էլ այստեղ՝ շաբաթ կիրակին կլինի արցախյան և կհայտարարավի այսպես ասած կուրկուտի օերեր, որի պատրաստումը սկսում են ուրբաթ գիշերվանից:
Նադյա Բաբայան. «Մի 6 -8 ժամում պետք մեղմ կրակի վրա, ուրբաթ իրկունը դնելու ենք շաբաթ առավոտը պատրաստ է լինելու: Կուրկուտը առավոտն են ուտում, քանի որ մի քիչ ծանր է, միս է հիմնականում խոզի ծատավարի մսով»:
Մանրամասն ուտեսը նկարագրում ու ասում են՝ անհամեստություն չլինի մերն ուրիշ է:
Նադյա Բաբայան. «Մեզ մոտ կուրկուտը շատ համով է լինում, կգան կփորձեն կհամտեսեսն ժոնգյալով հացի նման կգան»:
Գայանեն այստեղ կաշխատի մինչև ամուսինը ոտքի կանգնի ու ճանապարհ կնկնեն դեպի հայրենի Խրամորթ գյուղ: Ասում է՝ թշնամին շատ է մոտեցել, պետք է գնան բնակեցնեն: Ժենգյալով հացի վարպետը այս պահին վերադառանալու տեղ չունի՝ տուն տեղ Շուշիում է, Զարինեն էլ արդեն մի քանի ամիս է եղբորից լուր չունի: Բայց նրանք ամեն օր հույսով լավ լուրի են սպասում: