Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն այցելել են դեկտեմբերի 25-ին քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին:
Գևորգ Սիմոնյանը հետաքրքրվել է վերջինիս առողջությամբ, ծանոթացել բուժման ընթացքին, համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները և մաղթել շուտափույթ ապաքինում:
Առողջապահության նախարարությունը հույս է հայտնում, որ նմանատիպ դեպքեր այլևս չեն արձանագրվի, և առանց այդ էլ ծանր աշխատանք կատարող ոստիկանները ստիպված չեն լինի հայտնվել հիվանդանոցում: