Գերմանիայից հետո առաջին պատվաստումներն արվել են Իտալիայում: Հռոմի հիվանդանոցներից մեկի բուժքույր Կլաուդիա Ալիվերնինին, բուժաշխատակից Օմար Ալտոբելին և կենսաբան Մարիա Կապոբիանկին եղել են երկրի առաջին պատվաստվողները:
Իտալիան պատվաստանյութն անվճար է տրամադրելու ցանկացողներին: Կորոնավիրուսից փրկող դեղամիջոցի առաջին չափաբաժինները ներարկվելու են բուժաշխատողներին և տարեցներին:
Միաժամանակ, Իտալիան դարձել է աշխարհի ութերորդ երկիրը, որտեղ Քովիդ-19-ի հաստատված դեպքերը գերազանցել են 2 միլիոնը, իսկ մահերը՝ 70 հազարը: Իտալիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ամենաբարձրն է Եվրոպայում և հինգերորդը՝ աշխարհում: