Գերմանիան որոշել է առաջինը պատվաստել տարեցներին:
Գերմանիայում առաջինը պատվաստվել է Սաքսոնիա-Անհալտ երկրամասում գործող տարեցների խնամքի կենտրոնում ապրող 101-ամյա բնակիչը: Դաշնային Հանրապետությունը ստացել է «Ֆայզեր» և «Բիոնտեք» ընկերությունների համատեղ արտադրած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Այսօր նախատեսվում է Գերմանիայի համապետական պատվաստման մեկնարկը: Գերմանիայից բացի, դեկտեմբերի 27-ից պատվաստումներ են սկսվելու Եվրամիության գրեթե բոլոր երկրներում: