ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաընկերության հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես է Դաշնության նախագահ Պուտինը փորձել հասնել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատմանը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Պեսկովն ասել է, որ հրադադարի հաստատմանը հնարավոր է եղել հասնել Երևանի և Բաքվի հետ բարեկամական կապերի շնորհիվ:
«Նրա գործադրած ջանքերը դժվար է գերագնահատել: Մեզանից ոչ ոք չի պատկերացնում, թե դա ինչ է նշանակում: Նախագահն անձամբ էր դրանով զբաղվում՝ օրեր շարունակ ձեռքից ցած չդնելով հեռախոսափողը»,- ասել ե Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը:
Նա նշել է, որ այդ ընթացքում ՌԴ նախագահը հաճախակի շփվել է նաև Թուրքիայի ղեկավար Էրդողանի հետ: