Շվեդիան նույնպես որոշել է պատվաստվումը սկսել տարեցներից: Երկիր ներմուծված 9750 պատվաստանյութի առաջին խմբաքանակի առաջին ներարկումն արվել է Մյոլբի քաղաքի թոշակառուների տան բնակիչ, 91-ամյա Գուն-Բրիտ Յոնսոնին:
«Ոչինչ էլ չզգացի», -ասել է Գուն-Բրիտ Յոնսոնը:
Շվեդիան առաջին խմբաքանակով նախատեսել է պատվաստել 4900 մարդու: Երկրի վարչապետ Ստեֆան Լյոֆվենը պատվաստանյութը համարել է լույսի նշույլ մթության մեջ: