Եվրոպական որոշ երկրների առաջնորդներ անձամբ են մասնակցել պատվաստանյութի առաջին չափաբաժնի ներարկմանը կամ անձամբ ստացել այն: Այդպիսի ղեկավար է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիսը: Նա և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, 95-ամյա Էմիլի Ռեպիկովան եղել են երկրի առաջին պատվաստվողները: Չեխիան նույնպես որոշել է պատվաստումը սկսել՝ առաջինը տարեցներին և բուժաշխատողներին տրամադրելով դեղամիջոցի չափաբաժինները:
«Այս տարին վստահաբար ժամանակակից պատմության վատագույն տարին էր: Ոչ միայն նրա համար, որ մեր բազմաթիվ սիրելի հայրենակիցներ մահացան կորոնավիրուսից, այլ նաև այն պատճառով, որ տարին մեր կյանքը վատթարացրեց: Երեկ Եվրամիություն եկած պատվաստանյութը մեր հույսն է, որ մենք կվերադառնանք բնականոն կյանքի»,- նշել է Չեխիայի վարչապետը: